ՀԱՅ հանճարեղ կոմպոզիտորը տարբերվում էր իր նուրբ հումորով․ հետաքրքիր պատմություններ նրա կյանքից

Հանճարեղ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի մասին կարլեի է անվերջ խոսել։ Նրա տաղանդն անսպառ էր։

Ներկայացնենք մի քանի հետաքրքիր պատմություններ մեծ կոմպոզիտորի մասին։ Մի անգամ մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է, օրորում գլուխը, շոյում մազերն ու բարեհամբույր տոնով հարցնում է.

Իսկ որտեղի՞ց եք գնել նոտաների այսպիսի լավ թուղթ:

Մի ուրիշ դեպք էլ են պատմում նրա կյանքից։ 1943-ի գարնանը Իոսիֆ Ստալինը որոշել է, որ ժամանակն է փոխել պետական օրհներգը: Նա հավաքել է 160 երաժիշտի, որոնց թվում էին նաև Շոստակովիչը, Պրոկոֆևը, Խաչատուրյանը և Ալեքսանդրովը: Ժյուրին 14 ստեղծագործություն է ընտրել և կազմակերպել է դրանց ունկնդրումը Մեծ թատրոնում: Լսելով հավանական օրհներգերը՝ Ստալինը հարց է ուղղել.

Ընկեր Խաչատուրյան, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երաժշտության որակն էլ ավելի լավը դառնա:

Ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե երգչախմբում նաև կանայք երգեին, — ասել է Խաչատրյանը: — Կանայք պետք չեն, — արձագանքել է Ստալինը: