ՀԱՅ ՖԻԴԱՅԻ, ով Աղբյուր Սերոբի աջ ձեռքն էր և ումից թուրքերը երազում էին ազատվել . ՆՐԱ ուժի դեմ անզոր ու վախեցած թշնամին նրան դավադրաբար կախաղան բարձրացրեց

ի20-րդ դարի առաջին կեսը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաարյունալի էջերից մեկը: Սակայն այն նաև լի է հերոսական անուններով ու քաջագործություններով:

Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայերի մասսայական ոչնչացման ծրագրին դեմ դուրս եկան բազմաթիվ հայ հերոսներ, ովքեր գաղտնի զենք փոփադրելով կարողանում էին կազմակերպել իրենց հայրենի գյուղերի ու քաղաքների ինքնապաշտպանությունը: Սակայն նրանցից շատերը արժանացան նույն դաժան ճակատագրին:

Նրանից մեկի մասին էլ ուզում ենք պատմել այս հոդվածում: Ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՅԴ կուսակցության անդամ Բալաբեխ Կարապետ:

1895-1896 թվականներին գործել է Աղբյուր Սերոբի խմբում։ 1895 թվականին կազմակերպել է Ուրտափի ինքնապաշտպանությունը։ 1897-1898 թվականներին Ճարտարի զինատար խմբում զենք է փոխադրել Խլաթ՝ մասնակցելով մի շարք կռիվների (Քյոշկ գյուղի, Խաթավինի և այլն)։ Հատկապես աչքի է ընկել Բաբշենի կռվում (1898)։ Աղբյուր Սերոբի ազատագրական պայքարի ըմբռնումների անդավաճան հետևորդ է։ Գործունեություն է ծավալել նաև Վանում, ապա անցել է Կարս։

Անդրկովկասում մասնակցել է հայ-թաթարական ընդհարումներին։ 1908 թվականի երիտթուրքերի հեղաշրջումից հետո, մինչև 1915 թվականն ապրել և գործել է Խլաթում։ Դավադրաբար ձերբակալվել է, տեղափոխվել Բիթլիսի բանտ և կախաղան բարձրացվել։