«Հրաշք ընտանիք ուներ, 2 երեխաների ՀԱՅՐ էր, բայց ամեն բան թողեց ու մեկնեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ օգնության». ՀԵՐՈՍ Կարենը 2 պատերազմի մասնակից էր

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Կարեն Սերգեյի Երեմյան:

Մեր հերոս Կարենը պայմանագրային զինծառայող էր, նռնականետորդ: Ծնվել է 1984 թվականին: Հրաշք ընտանիք ուներ, 2 երեխաների հայր էր: Սակայն օրհասական պահին նա ամեն բան թողեց ու մեկնեց հայրենիքին օգնության: 44-օրյան նրա առաջին պատերազմը չէր: Հերոսը մասնակցել էր նաև Ապրիլյանին ու փառքով տուն վերադարձել: Երբ սկսվում է 44-օրյան նա կամավոր միանգամից մեկնում է Արցախ՝ առաջնագիծ:

Այստեղ էլ տալիս է իր բաժին կռիվը ամենաթեժ կետերում: Վերջին կռիվը եղել է Մարտունի 2-ի համար: Նա կռվել է ինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը ու ընկել հերոսի մահով հոկտեմբերի 25-ին:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: