«կախարդի անոթ»-ը․ ի՞նչն էր հնում ըստ հին հայկական հավատալիքների բարեկեցության խորհրդանիշը, որը գրավով էին տալիս հարևանին

Հայ ժողովրդական վեպերում, առասպելներում միշտ էլ հանդիում ենք «Ձցում հեծնող» կնոջ կերպարին։ Հաշվի առնելով այս ամենը պարզ է դառնում, որ դամբարան իջեցված ձցումը նույնպես կարող էր փոխադրամիջոցի նշանակություն ունենալ: Հայ ազգաբանությունում ձցումը դիտարկվել է ծիսական տեսանկյունով՝ որպես «կախարդի անոթ»:

Հայոց հին հավատալիքներում այն ուներ չարխափան նշանակություն: Համբարձման գիշերը տանտիկինները ձցումի բերանը կապում էին և հեծնում: Ընտանիքի բարեկեցությունը, ինչ որ չափով, կախված էր նաև ձցումից: Որպեսզի դրանով ստացվող կարագի քանակությունը չպակասի, դիմում էին տարբեր ծիսական հնարքների:

Ձցումի ունկին խաչ էին խազում, վրան ամրացնում էին «աչքի» ուլունք, կրիայի զրահ, ուռենու օրհնված ճյուղ և չարխափան այլ հմայիլներ: Երբ ձցումը ժամանակավոր օգտագործման համար տրամադրում էին հարևանին, ապա դրա դիմաց գրավ էին վերցնում որևէ այլ առարկա: