ՀԱՅ մեծահարուստ գործարար և ԲԱՐԵԳՈՐԾ, ով զավակ չուներ և իր ողջ հարստությունը կտակեց ՀԱՅ մանուկներին և դպրոցներին. ՆՐԱՆ պարտավոր ենք ճանաչել

Հայ մեծահարուստ, բարերար Մկրտիչ Սարգսի Սանասարյանը դարձավ իր ժողովրդի մեծ նվիրյալներից մեկը: Նա մահվան շեմին, լինելով մենակ ու անզավակ, իր ողջ հարստությունն ու ժառանգությունը կտակեց հայկական դպրոցներին, հայ մանուկներին ու նրանց կրթութությանը:

Սանասարյանի տրամադրած միջոցներով 1881 թ. բացվել է Կարինի Սանասարյան վարժարանը, վերաշինվել Վանի Սանդխտյան վարժարանը (մոր անունով կոչվել է Մարիամյան)։ Դպրոցին կից բացվեց իգական վարժարան։ Դպրոցներ բացեց Վանի գավառի Խառակոնիս,Նուխիի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում։ Նյութապես աջակցել է Գևորգյան ճեմարանին, բարեգործական տարբեր կազմակերպությունների, մշակութային հաստատությունների։

Սովորել է Ներսիսյան դպրոցում, որի հիմնադիրներից է եղել իր պապը: 1835-1845 թվականներին ծառայել է ռուսական բանակում՝մասնակցել ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներին` արժանանլով Սբ.Գևորգի շքանշանին։ 1849 թվականից աշխատել է Պետերբուրգի «Կովկաս և Մերկուրիոս» շոգենավային ընկերությունում, 1864 թվականին ընտրվել ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Կովկասի և Պարսկաստանի միջև Վոլգա գետով և Կասպից ծովով կազմակերպել է շոգենավային հաղորդակցություն։

Սանասարյանը տաղանդավոր տնտեսագետ էր, ընկերությանը մատուցած ազնիվ և բանիմաց ծառայության համար վարչական խորհուրդը իր նավերից մեկն անվանեց «Նիկիտա Սանասարով»։ Իսկ Պարսից շահը ռուս-պարսկական առևտրական բարգավաճման համար նրան շնորհեց «Շիր ի Խուրշիդ»՝ Արև և Առյուծ բարձրագույն շքանշանին։ Մեծահարուստ հայի համար ճակատագրական դեր ունեցավ Կարապետ Եզյանի հետ հանդիպումը։ Հանդիպման շնորհիվ է,որ Մկրտիչ Սանասարյանը ուշադրություն սկսեց դարձնել անմիջականորեն իր ազգին վերաբերվող խնդիրների վրա։

Սանասարյանը սկսում է օժանդակել Կովկասի հայ ուսանողներին` կրթաթոշակ տրամադրելով, ոմանց էլ կրթությունը շարունակելու համար արտասահման ուղարկելով։ Վանում տեղի «Սանդախտյան ընկերության» հետ հիմնում է բարձրակարգ իգական վարժարան։ Ի պատիվ սրա՝ վարժարանը Սանասարյանի մոր անունով կոչվում է Սանդխտյան Մարիամյան վարժարան։

Մկրտիչ Սանասարյանը վախճանվել է 1890 թվականին անզավակ` իր ողջ հարստությունը կտակելով Հայոց դպրոցներին, իսկ Սանասարյան վարժարանին՝ նաև իր մատենադարանը, ալբոմները, նկարների հավաքածուն, տպագրական պարագաները։ Նա մեռավ անզավակ՝ Սանասարյան դպրոցի 840 սաներին համարելով իր զավակները։ Թաղվել է Թիֆլիսի հայոց Մայր եկեղեցու բակում։