Բաղրամյանի մետրոյի մասին․ ինչպե՞ս էին ուզում անակնկալ անել մեծ զորահրամանատարին

Բաղրամյանը հաճախ էր մեկ-երկու շաբաթով գալիս Հայաստան։ Այն ժամանակ Կարեն Դեմիրճյանը Կենտկոմի առաջին քարտուղարն էր։ «Դեմիրճյանն ինձ ասաց` Բաղրամյանն ուր գնա, պետք է նկարես, որ պատմություն հավաքենք։ Կարեն Սերոբիչը հրահանգեց նաև` Բաղրամյանին համոզիր, որ մտնի «Սարալանջի» մետրո, այն հետագայում կոչվելու է նրա անունով, մարդու չասես»,–պատմում է Մարտին Շահբազյանը։

Նշենք, որ «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանը բացվել է 1981 թվականի մարտին` ճարտարապետներ Կնտեղցյանի և Զուրաբյանի նախագծերով։

Հիշեցնենք, որ Բաղրամյանը ծնվել է հայ երկաթուղային բանվորի ընտանիքում Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի Չարդախլու գյուղում։ Հենց այդ նույն գյուղում է ծնվել նաև Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը։