Այս հայի շնորհիվ կանխվեց երրորդ համաշխարհային պատերազմը․ նա կարողացավ բանակցել Ֆիդել Կաստրոյի հետ

Երկու գերտերությունների՝ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև սպասվող պատերազմը բերելու էր երրորդ համաշխարհայինին։ Իրականում ճգնաժամը հաջողվեց լիովին վերացնել միայն այն բանից հետո, երբ Հավանա եկավ ԽՍՀՄ-ում երկրորդ դեմքը համարվող Անաստաս Միկոյանը և համոզեց Ֆիդել Կաստրոյին, որ համաշխարհային կրակի հետ է խաղում։

Առաքելությունը շատ մեծ հաջողություն էր ողջ աշխարհի համար, քանզի «Սովետը» ոչ միայն անարգել դուրս բերեց միջուկային հրթիռները Ազատության կղզուց, այլև հասկացավ՝ ատոմային զենքը երրորդ երկրին փոխանցելը պարզապես օրհասական հետևանքներ կարող է ունենալ։

Դրանից հետո Մոսկվան երբեք միջուկային զենք չի տրամադրել որևէ պետության։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ շառից հեռու։

Սակայն երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը կախված մնաց մարդկության գլխին։ Երևի բոլորն են հիշում Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը. «Չգիտեմ, թե ինչ զենք է գործի դրվելու երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց չորրորդը նետուաղեղով է լինելու»։ Արմեն Ղուլյանի հոդվածից։