ՀԱՅ, ով սովորել է Ստալինի հետ միասին․ նրանք լավ ընկերներ են եղել

Գեորգի Գյուրջիևը, ով կիսով չափ հայ էր շատ լավ էր ճանաչում Ստալինին։ Ստալինն ու Գյուրջիևը վաղ պատանեկությունից ծանոթ են եղել։ Այն, որ նրանք միասին են սովորել Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում, բոլորին քաջ հայտնի է։ Բացի այդ, հայտնի է նաև, որ Ստալինը Մոսկվայում հյուրընկալվել է Գյուրջիևի հարազատ եղբոր մոտ։

Հենց նրանց մտերմությամբ էր բացատրվում նաև Կրեմլում քանդակագործ Մերկուրովի ունեցած արտոնյալ և առանձնահատուկ վիճակը, որը կառավարության անդամների և կուսակցական ապարատի գործիչների հետմահու դիմաքանդակներն էր անում։ Ի դեպ, Մերկուրովն իր հորեղբորորդու նման մասոնական միաբանության անդամ էր։

Որոշ տվյալների համաձայն` հենց Գյուրջիևն է համոզել Ստալինին փոխել իր ծննդյան ամսաթիվը, ինչը թույլ է տվել նրան դառնալ երկրի ղեկավար և պահպանել իշխանությունը։ Գյուրջիևը մահացել է 1949 թվականի հոկտեմբերի 29-ին Փարիզի մոտ գտնվող ամերիկյան հոսպիտալում։

Հատկանշական է, որ նա մոլի ավտոարշավորդ էր և բազմաթիվ անգամներ վթարի էր ենթարկվել։ Վերջին վթարից հետո նա հրաշքով էր ողջ մնացել, իսկ վերականգնողական բուժումից հետո կրկին պարեր էր ուսուցանում։ Լիլիթ Հարությունյանի հոդվածից։