Առեղծվածային ուսուցիչը․ նա կիսով չափ ՀԱՅ էր, կիսով չափ հույն

Այս հոդվածում ներկայացնելու ենք անցած դարի ամենաառեղծվածային դեմքերից մեկի՝ Գեորգի Գյուրջիևի կյանքի հետաքրքիր դրվագները։ Նույնիսկ նրա ծննդյան օրը հստակ հայտնի չէ. մի քանի տարբերակ կա` 1866, 1874, 1877 կամ 1872։ Հստակ է մեկ բան` Գեորգի Գյուրջիևը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ հույն։ Մեծացել է Գյումրիում, ХХ դարի գլխավոր «միստիկ–ուսուցիչներից» մեկն է եղել։

Մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտի հիմնադիր Գյուրջիևի գործունեությունը նվիրված էր մարդու ինքնազարգացմանն ու նրա գիտակցության աճին։ Նրա ուսմունքը ստացավ «Չորրորդ ուղի» անվանումը։

Ըստ վարպետի առաջին ուղին դերվիշի ճանապարհն է։ Երկրորդը ճգնավորի ուղին է։ Երրորդը յոգան է, որը վարժեցնում է ուղեղը։ Չորրորդն էլ միավորում և բեկում է առաջին երեքը։ Դա հրաշագործի ճանապարհն է։

Գյուրջիևի դպրոցը մյուսներից տարբերում է ևս մեկ առանձնահատկությամբ` պարի պրակտիկայով։ Նա որպես ուսմունքի բացահայտման միջոց կիրառում էր վարժություններն ու բալետը։ Նա առեղծվածային մարդ էր։ Լիլիթ Հարությունյանի հոդվածից։