Փարաջանովը խնջույք էր կազմակերպել Ֆրունզե Դովլաթյանի 60-ամյակի առիթով․ ի՞նչ արեց նա, որ ապշեցրեց բոլորին

1987 թվականին՝ մայիսյան մի երեկո, Սերգեյ Փարաջանովի թիֆլիսյան տանը մեծ խնջույք էր կազմակերպվել՝ թատերային շուքով ու մեծ հանդիսավորությամբ: Կենացների ու զրույցների ամենաթեժ պահին ռեժիսորը պահարանից հանում է մի թիկնոց, որը բանտարկման տարիներին նա կարել էր մեկ այլ հայտնի ռեժիսորի՝ Ֆեդերիկո Ֆելինիի համար՝ ի նշան նրա արվեստի գնահատման:

Հարցին, թե ինչ է խորհրդանշում այդ թիկնոցը, Սերգեյը ի պատասխան՝ հանդիսավորությամբ այն գցում է խնջույքին ներկա բարեկամներից մեկի ուսերին եւ խմում նրա կենացը՝ նման քայլով հասկացնելով բոլորին, որ մեծարում է իր ժամանակի ռեժիսորներից մեկին՝ Ֆրունզե Դովլաթյանին, որի 60-ամյակի առիթով էլ Փարաջանովը կազմակերպել էր այդ խնջույքը…

Իրոք որ նրանք ժամանակի տաղանդն էի, համն ու հոտը։ Գիտեին մեծարել իրար, պատվել ու միշտ թև թիկունք կանգնել։ Փարաջանովը արվեստի մարդ էր, ու գիտեր ինչպես ստեղծել կատարյալ ու ժողովրդի սրտից ելնող ֆիլմեր։ Նրա հատառությունն ու տաղանդն ուրիշ էր, գիտեր, թե ով է լենելու մյուս տաղանդը, հանճարը ու ամեն կերպ աջակցում էր իր հայրենակիցներին։ Հակոբ Սրապյանի հոդվածից։