Այս ՀԱՅ պատմաբանը իր ողջ հետազոտություններում բացահայտել է ՖՐԱՆՍԻԱՆ. Գիտե՞ք, թե ինչպիսի պարգևներ է ստացել.

Պատմաբան ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը: Դասավանդել է նաև ռուսական մանկավարժական ինստիտուտում: 1947թ-ից եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս, 1947-53թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենը, 1949-60թթ՝ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1960թ-ից վարել է ՀՀ ԳԱ փոխնախագահի պաշտոնը: Նրա գիտական ուսումնասիրությունները նվիրված են Ֆրանսիայի և հայ ժողովրդի պատմության նոր շրջանի խնդիրների լուսաբանմանը:

Եվրոպական լեզուների իմացությունը, պատմագիտական լայնախոր պատրաստությունը հնարավորություն են տվել նրան ստեղծելու Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարախոսության, ուտոպիստ սոցիալիստների հասարակական-քաղաքական ուսմունքին նվիրված մեծարժեք մենագրություններ: Այդ աշխատությունները գրված են աղբյուրագիտական հարուստ նյութերի, այդ թվում Ֆրանսիայի տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հիման վրա:

Պատմաբանի գիտական աշխատությունների մյուս շարքը նվիրված է 18-րդ դարի 2-րդ կեսի և 19-րդ դարի 1-ին տասնամյակների հայ ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը, Անդրկովկասն ու Արևելյան Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու հարցում Անգլիայի ու Ֆրանսիայի՝ երկրամասի ժողովուրդների շահերին հակասող քաղաքականության և հարակից խնդիրների բացահայտմանը: Մասնակցել է հայ և այլ ժողովուրդների, համաշխարհային պատմության, Սովետական պատմական հանրագիտարանի բազմահատոր աշխատությունների ստեղծմանը, բազմիցս ներկայացրել սովետական պատմագիտությունը պատմաբանների միջազգային հավաքներում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով: 1940թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: