«Ամեն տեղ հարազատ եղբոր հետ էր, միասին ուս ուսի կռվել ու միասին էլ ընկել են Շուշիի համար մղվող մարտերում». ՀԵՐՈՍ Գևորգը զոհվեց հրադադարից 2 օր առաջ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար կյանքը չխնայած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Գևորգ Ռազմիկի Գևորգյան:.

Մեր հերոս Գևորգը ծնվել է 1994 թվականին Արմավիրի մարզի Խանջյան գյուղում: Հրաշալի ընտանքի ուներ, կին, երեխա, բայց օրհասակն ապահին նաամեն բան թողնում է ու կանգնում հայրենիքի կողքին: Ծառայում էր ոստիկանականական զորքերում ու սեպտեմբերի 28-ից եղբոր հետ միասին մեկնել են առաջնագիծ ու միացել հայրենիքի համար մղվող պայքարին:

Մեկ ամիս Քարվաճառաում մարտնչելուց հետո եղբոր հետ տեղափոխվում են Շուշի: Երկու եղբայր էլ մինչև վերջին շունչը կռվում են Շուշիի համար ու չեն խնայում անգամ իրենց ամենաթանկը ու ընկնում են նոյմեբերի 7-ին` պատերազմի ավարտից 2 օր առաջ:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: