«Ոտքից գլուխ սիրահար եմ երգին, պարին ու երաժշտությանը…»․ Տաղանդավոր ամուսինները

Հենրիկ Առուստամյանի ջանքերի ու հայ երաժշտության մեջ կատարած ներդրումների մասին անհնար է չխոսելը։ Նա ուներ իր ուրույն ձեռագիրը։ Նրա քնքուշ, հոգեպարար նվագը նվաճում էր դահլիճը: Արցախի երգի-պարի պետական համույթումի համերգային ծրագրում Հենրիկի սքանչելի կատարումների շնորհիվ նոր տեղ գտան Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: —

«Արվեստը խորհրդավոր է ու անզուգական: Չեք պատկերացնի, թե գերբնական ինչ ուժ ունի ու մագնիսի պես ոնց է անվերջ իր գիրկը ձգում, ոտքից գլուխ սիրահար եմ երգին, երաժշտությանը…»,- մի առիթով խոստովանել է Հենրիկը:

Իր եւ կնոջ` Անահիտի ստեղծագործական կյանքն անխզելիորեն կապված է Արցախի երգի-պարի պետական համույթի հետ: Սկզբնական շջանում Հենրիկը հանդես էր գալիս որպես նվագակցող, իսկ հետո հայ գուսանների եւ ժողովրդական ստեղծագործությունների հրաշալի կատարումները նրան վարպետի ճանաչում բերեցին:

Շուտով նրան վստահվեցին երաժշտական մասի ղեկավարի պարտականությունները: Անահիտը մենապարուհի էր համույթում ու բազում «կերպարներ» էր մարմնավորել` հարստացնելով հայկական պարարվեստի ավանդույթները: Դավիթ Միքայելյանի հոդվածից։