Այս ՀԱՅ դերասանուհին սիրային կապերի մեջ էր փարիզյան վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչների հետ. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Հայ պարուհի, դերասանուհի, գրող, թարգմանչուհի, գրականագետ ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆ կամ Սոֆյա Փիրբուդաղյան, Տեր-Օհանյանը հիմնավորվելով Փարիզում՝ Օհանյանն իրեն նվիրեց գրականությանը, հրատարակեց ինքնակենսագրական գրքեր ֆրանսերենով։ Դրանցից առաջինը «Շամախեցի պարուհին» էր՝ Անատոլ Ֆրանսի առաջաբանով (1918), որը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, ֆիններեն, եբրայերեն։ Այնուհետև հրատարակել է «Քաղաքակրթության ճիրաններում» (1921), «Աշխարհի մեկ վեցերորդ մասում» և «Օձեր գայթակղող կնոջ ծիծաղը» (1931) գրքերը։

Ինքնատիպ դերասանուհին սիրային կապերի մեջ էր փարիզյան վերնախավի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին քաղաքական գործիչ Մորիս Բառնեսը, նկարիչ Էմիլ Բեռնարը (որն ստեղծել է նրա դիմանկարը և գրել «Պարսկական պարուհի» գիրքը նրա մասին), արձակագիր Անդրե Ժերմենը, գրող Նատալի Բառնին և այլք։

1927 թ. Օհանյանն ամուսնացել է մեքսիկացի դիվանագետ և կոմունիստ Մակեդոնիո Գարզայի հետ։ Որոշ ժամանակ անց նրանք բնակություն են հաստատել Մեքսիկայում։ Ռուսերենից իսպաներեն թարգմանություններ է արել, իսպաներենով գրել մենագրություններ ռուս, խորհրդային և մեքսիկական գրականության մասին, այդ թվում՝ «Լև Տոլստոյ (1828—1910). կյանքը, դարաշրջանը, ստեղծագործությունները» (Մադրիդ, 1934), «Գորկու ուղին մե´րն է» (Մեխիկո, 1935), «Իսպանական գրականության մարքսիստական վերլուծություն» (Մեխիկո, 1937), «Երջանիկ Հայաստան» (Մեխիկո, 1946), «Մեքսիկան և մշակույթը» (Մեխիկո, 1967) և այլն։ Իր ստեղծագործություններից ամենաշատն արժեվորում էր «Վտարանդու երազանքը» պոեմը, որը գրել է հայերեն։ 1950 թ. ավարտել է Մեխիկոյի ազգային համալսարանի փիլիսոփայության բաժինը։ 1958 թ. ամուսնու հետ այցելել է Խորհրդային Միություն, եղել Հայաստանում և իր պահոցի (արխիվ) մի մասը նվիրել Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին։