Մեր բռնցքամարտիկը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն. առաջնությանը մասնակցում էին ավելի քան 200 մարզիկներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արթուր Բազեյանը հռչակվեց Երևանում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: 57 կգ քաշայինների եզրափակչում Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը մրցել է Բելգիայի ներկայացուցիչ Վասիլ Ուստուրովի հետ:

Հիշեցնենք, որ նա երեկ կայացած կիսաեզրափակիչում պարտություն է կրել, բայց չի ճանաչել այն։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ թեև ֆեդերացիան ամեն ինչ արեց, որ որոշումը վերանայվի, բայց Եվրոպայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ այս առաջնությունում մրցավարների որոշումները փոփոխման ենթակա չեն:

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Աղբյուրը՝ armeniasputnik.am