Գիմնազիայում արգելված էր սովորել ՀԱՅԵՐԵՆ, սակայն այս ՀԱՅԸ պայքարում էր դրա դեմ. ՆՐԱՆ վտարեցին այնտեղից, երբ տեսան բանաստեղծությունը եկեղեցու պատին փակցրած

Բանաստեղծ Հակոբ Հակոբյանը ծնվել է 1866 թվականին Գանձակում:

Մի տարի սովորել է գյուղում՝ Ծովի Աղի անունով մի կնոջ մոտ և ապա ծխական դպրոց է մտել: Հայրը նպատակ ուներ տղային քահանա կամ արհեստավոր դարձնել, բայց մայրը հաջողացնում է որդուն գիմնազիա տալ: Քանի որ գիմնազիայում արգելված էր հայերեն լեզուն և գրականությունը, բանաստեղծը մի քանի գրասեր աշակերտների հետ դասից դուրս հավաքույթներ էր կազմակերպում, որի ընթացքում հայերեն էին կարդում և գրականություն քննարկում:

Դեռևս գիմնազիայի 6-րդ դասարանից մասնակցել է աշակերտական գաղտնի հավաքույթների և գրել է բանաստեղծություններ: Նրա «Հյուսիսի ագռավը» բանաստեղծությունը, որը նա փակցրել է եկեղեցու պատին, պատճառ է դարձել իր գիմնազիայից վտարմանը:

Դուրս մնալով գիմնազիայից, մեկնել է Թիֆլիս, մտել դեղատուն՝ իբրև աշակերտ: Սկսվել է զրկանքներով, դառնություններով, թափառումներով լի կյանքի տարիները: Թողնելով դեղատունը՝ մեկնել է Բաքու, նավթահանքերում սևագործություն է արել, դրանից հետո Սև քաղաքում մի մեխանիկական գործարանում մեխանիկական գրանցողի, գանձապահի պաշտոն է ստանձնել, հետո Էյզենշմիդի գործարանում հաշվապահություն է արել:

1894թ., վերադառնալով Թիֆլիս, մի քանի հիմնարկներում հաշվապահական պաշտոններ է տարել, մինչև սովետական կարգերի հաստատումը (1921թ.): 

1893թ. սկսել է գրական գործունեությունը: Սկզբնական շրջանի բանաստեղծությունները տպագրվել են «Մուրճ»-ում: «Նոր հոսանք» ամսագրում տպագրվել են նրա «Մաքառման ժամին», «Էտապը», «Գործարան», «Գյուղը հարավում» և այլ բանաստեղծություններ:

Առաջին շրջանում եղել է ազգային գրողների զորեղ ազդեցության տակ, ամենից ավելի՝ Ռափայել Պատկանյանի:

Մահացել է Թիֆլիսում 1935 թվականին, թաղված է Խոջիվանքի հայկական պանթեոնում: