Հենց այս ՀԱՅ դրամատուրգի սցենարների հիման վրա նկարահանվել են մեզ բոլորիս հայտնի և սիրված ՀԱՅԿԱԿԱՆ ֆիլմերը. նրա ֆիլմերից որո՞նք եք դիտել

Դրամատուրգ, կինոսցենարիստ Լևոն Կարագյոզյանը ծնվել է 1913 թվականին Երևանում:

1939թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետը, 1958թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։

1940-52թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես գլխավոր ինժեներ։ 1949թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ,1971-76թթ՝ միության վարչության քարտուղարը։

Գրել է «Այս աստղերը մերն են» (հեղինակակից՝ Գ.Տեր-Գրիգորյան, բեմադրել է 1950թ.), «Վերածնունդ» (հեղինակակից՝ Գ.Տեր-Գրիգորյան, բեմադրել է 1950թ.), «Սպիտակազգեստ կինը» (1960թ.), «Կովկասի դարպասները» (հեղինակակից՝ Մ.Շաթիրյան, բեմադրել է 1975թ.), «Կայծակի հարվածը» (բեմադրել է 1975թ.), «Երաշխավորություն» (բեմադրել է 1977թ.) պիեսները, «Սուզված նավը» և «Արևին հավասար» կինովիպակները։

Նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Պատվի համար» (1956թ.), «Թռիչք անդունդի վրայով» (1959թ.), «Տերտերի ուխտը» (1965թ.), «Կարինե» (1967թ.) ֆիլմերը։ 1951թ. Մոսկվայում ռուսերեն լեզվով լույս են տեսել նրա «Այս աստղերը մերն են» դրաման և «Արևին հավասար» պիեսների և վիպակների ժողովածուն։

1968թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում 1986 թվականին։