ՀԱՅ ՖԻԴԱՅԻ և վրիժառու ԴՐՈՅԻ թոռը` Ֆիլիպ Կանայանը, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ահա` թե ինչու է ՆԱ կրկին հայրենիք վերադարձել . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար,  Առաջին Հանրապետության հիմնադիր գործիչներից մեկի` Դրաստամատ Կանայանի (ԴՐՈ) թոռը` Ֆիլիպ Կանայանը այսօր Հայաստանում է:

Ինչպես ինքն է ասում` չի կարող անգամ բառերով նկարագրել, թե ինչ զգացմունքեր է վերապրում, որ այսօր այստեղ է` իր և իր պապերի հայրենիքում: Նա ասում է, որ մեծ ցնծություն ու հպարտություն է ապրում, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը սիրում, հարգում ու դեռ չեն մոռանում իր Պապու կատարած մեծ ու հայրենանվեր գործը:

Հերոսի թոռն ասում է, որ 2000 թվականից մինչ այսօր 8 անգամ է այցելել հայրենիք` ամեն անգամ նոր հպարտության ու սիրո զգացումով:

Ֆիլիպն ապրում է Ամերիկայի Տեխաս նահանգում և այնտեղի հայկական օջախի մեծ անդամն ու ակտիվ մասնակիցն է, փաստաբան, ով յուրաքանչյուր պահի կագնած է իր հայրենիքի կողքին:

Ահա Դրոյի թոռն այսօր եկել է պապու հետքերով և հայրենիքում մասնակցում է շարժման ակցիային:

Մանրամասները կարող եք դիտել Տեսանյությում`