«Ֆիդայու ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ գնդակը ճակատին…»․ Դաշտենցի չհանձնվող ու անկոտրում ոգին

Մեջբերում ենք Խաչիկ Դաշտենիցի «Ռանչպարների կանչը» գրքից մի հատված: «Աշխարհում ֆիդային ոչ մի հարստություն չունի: Նա օթեւան չունի: Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում: Նա անվերջ շարժման մեջ է: Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում է ոտքի: Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհայտացավ խավարի մեջ, որ ձորից ելավ եւ որ սարի լանջերով գնաց: Ֆիդային գերեզման չունի: Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շուրթերին եւ գնդակը ճակատին…»:

Նրա այս գիրքն ասես գրական մարգարիտ լինի։ Այն հայ հոգու մատյանն է։ Սասնա Դաշտադեմ գյուղում, հովիվ Տոնո Տոնոյանի ընտանիքում է ծնվել մեծավաստակ արձակագիրը, բանաստեղծն ու թարգմանիչը, ով իր ծննդավայրի անունն էր նախընտրել որպես գրական անուն:

Հետո այդ անունը հայտնվելու էր դասականների ցանկում… Դաշտենցը մանուկ հասակում ճաշակել էր որբանոցային կյանքի ամբողջ դառնությունները՝ մինչև Գյումրիի ամերիկյան որբանոց։ Հետո էլ ուսուցչություն էր անրել Հոռոմ եւ Սառնաղբյուր գյուղերում, ավարտել մայր բուհի լեզվագրական ֆակուլտետը, աշխատել «Ավանգարդ» թերթում, դասավանդել պետհամալսարանում, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, պոլիտեխնիկականում, ակադեմիայի արվեստի ինստիտուտում: Նա չկոտրվեց պայքերեց ու գնաց առաջ՝ պատվով կրելով հայու գենը։ Հակոբ Սրապյանի հոդվածից։