«Մի ձեքով թշնամու դեմ էր կռիվ տալիս, մյուս ձեռքով կրակների միջից դուրս էր բերում վիրավորներին». ՄԵՐ ՀԵՐՈՍ Արմենին բոլորը «Գետաշենցի Արմեն» էին ասում

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար կյանքը չխնայած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Արմեն Անդրանիկի Մարտիրոսյան:

Մեր հերոս Արմենին բոլորը «Գետաշենցի Արմեն» էին ճանաչում: Հերոսը ծնվել է 2000 թվականին Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքում: Նա կրտսեր սեժանտ էր, ծառայում էր Ջրականում: Իր պատասխանատվության ու գիտալեինքրի համար նշանակել էին ջոկատի հրամանատար:

Ու սեպտեմերի 27-ից նա կատաղի մարտեր է մղել առաջնագծի ամենաթեժ կետերում ու բազմիցս փայլել իր հերոսությամբ:

Նա թեժ մարտեր մղելու հետ միասին կարողացել է դաշտից դուրս բերել նաև վիրավորներին: Քաջ ու արի տղան հմտորեն կարողանում էր կազմակերպել թշնամու դիվերսիոն խմբերի հայտնաբերումն ու ոչնչացումը: Սակայն պատերազմը նրան էլ չի խնայում: Հերոսն ընկնում է հոկտեմբերի 7-ին հրետանային արկի պայթյունից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: