Ինչպե՞ս աշխարհահռչակ Սոֆի Լորենը գնահատեց ՀԱՅ ռեժսորին՝ «Բարև, ես եմ» ֆիլմի համար

Ֆրունզե Դովլաթյանը իրոք որ մեծանուն ռեժիսոր էր, ով հայ կինոարվեստին ընծայեց այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Բարեւ, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին», «Երեւանյան օրերի խրոնիկա», «Կարոտ»: Ֆիլմեր, որոնք իրենց հետքն են թողել հայկական կինեմատոգրաֆիայի պատմության մեջ, առանձնացել ինքնատիպ ձեռագրով, գլխավոր հերոսի ճակատագրով:

Մինչ ռեժիսորական իր փայլուն կարիերան Դովլաթյանը խաղացել էր հայկական մի քանի ֆիլմերում։ Մոսկովյան կինոինստիտուտն ավարտելուց հետո, երեք կարճամետրաժից բացի, Մոսկվայում բեմադրել է երկու լիամետրաճ կինոնկար՝ Լեւ Միրսկիի հետ՝ «Դիմա Գորինի կարիերան» եւ «Առավոտյան գնացքները»: 

Ի դեպ, Դովլաթյանի՝ մոսկովյան կինոինստիտուտիի ռեժիսուրայի բաժնում ուսումնառությունը հիրավի հիշարժան է. նրա կուրսային աշխատանքը՝ «Մեր քաղաքի առավոտը» խորագրով, ներկայացվելով Վիեննայի փառատոնին, արժանանում է առաջին մրցանակի, իսկ հետագայում՝ 1966 թվականին, մասնակցում է Կաննի միջազգային փառատոնին՝ «Բարեւ, ես եմ» ֆիլմով, փառատոն, որի ժյուրիի նախագահը աշխարհահռչակ Սոֆի Լորենն էր: Հակոբ Սրապյանի հոդվածից։