Գիտե՞ք թե որտեղից է առաջացել ՀԱՄԱՍՏԵՂ գրական ծածկանունը. Ի՞նչ կապ ՆԱ ուներ ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ հետ.

Համաստեղ (Համբարձում Կելենյան)՝ սփյուռքահայ արձակագիր, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը: Համաստեղը իր գրական ծածկանունը հորինել է վերցնելով իր և հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա) անունների առաջին վանկերը։ 1920 թվականին մեկ տարի ապրել է Նյու Յորքում, որտեղ առաջին անգամ տեսել և մտերմացել է Շիրվանզադեին։

Հետագայում, 1930 թվականին արդեն Փարիզում մտերմացել է Իսահակյանին, որը նոր էր դուրս եկել Խորհրդային Հայաստանից։ Իսահակյանը միշտ էլ կրկնում էր Շիրվանզադեի խոսքը. «Ես փրկեցի Համաստեղին»։ Հայտնի են Համաստեղի «Գյուղը» և «Անձրևը» պատմվածքների ժողովածուները, որոնք նկարագրում են հայ գյուղը՝ իր յուրահատուկ անցուդարձով և պատկերներով, «Սպիտակ ձիավորը» վեպը և «Քաջ Նազար» խորագրով երգիծական կարճ պատմվածքները, «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրաման, «Առաջին սեր» վիպակը:

Համաստեղը 1966 թվականի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում իր ծննդյան յոթանասունամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին, հանկարծամահ է եղել հենց ամբիոնի մոտ։ Թաղված է Բոստոնում։