Այս ՀԱՅԸ համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը. Հայրենիքից հեռու ՆԱ դարձավ «կարոտի գրականության» ներկայացուցիչներից.

Համաստեղ (Համբարձում Կելենյան)՝ սփյուռքահայ արձակագիր, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 26-ին Խարբերդի Փերչենճ գյուղում։ Սովորել է նախ գյուղի դպրոցում, ապա Մեզիրե քաղաքի Կեդրոնական վարժարանում, ուր և նրա մեջ ծնվում է սերը դեպի գրականություն։

1911 թ. Համբարձումն ավարտում է վարժարանը և դառնում ուսուցիչ գյուղում։ 1913 թվականին հորը լսելով տեղափոխվել է ԱՄՆ։

Համաստեղը իր 1966 թվականին գրված ինքնակենսագրականում հիշում է. «Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գիւղն է իր հեռաւոր լեռներու սահմաններով, իր քարաշէն մեծկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գիւղի սահմաններէն ներս կ՚ապրէին»։ Նա այդ նոր աշխարհին չի համակերպվել, դառնալով «կարոտի գրականության» տիպական ներկայացուցիչներից մեկը։