«Քեզ մատաղ, սիրտս տակնուվրա արեցիր, լացս զսպել չկարողացա…»․ ինչո՞ւ էին բոլորը հուզվել համերգի ժամանակ

Երաժիշտ Հենրիկ Առստամյանի կատարումները բարձր են գնահատել ճանաչված արվեստագետները և գուսանները, նրան համարելով նուրբ գեղագետ: Գուսան Աշոտը, որի հետ անձնական մտերմություն ուներ Հենրիկը, Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի առթիվ Երեւանում կազմակերպված փառատոնի ժամանակ նրա ելույթն ունկնդրելուց հետո հուզված ասել է. «Քեզ մատաղ, սիրտս տակնուվրա արեցիր, լացս զսպել չկարողացա…»:

Իսկ Երգահան Գրիգոր Հախինյանն էլ Առուստամյանին նվիրեց մեծանուն գուսանին նվիրված հուշամեդալը, որն այսօր որպես թանկագին մասունք Հենրիկի կինը՝ պարուհի Անահիտը պահում է երջանկահիշատակ ամուսնու բազում պարգեւների եւ հուշանվերների կողքին։

Քյամանչահար Հենրիկ Առստամյանի նվագն ունկնդրել են աշխարհի տարբեր երկրներում: «Բնական է, որ արտիստը տանը քիչ է լինում, շարունակ ուղեւորությունների, հյուրախաղերի մեջ է»,- խոստովանել է վարպետը։

Քյամանչահար, արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Առստամյանի կյանքի ավելի քան 50 տարիները կապված են Արցախի գեղարվեստական կոլեկտիվների, երգի-պարի պետական համույթի հետ, որտեղ նա կատարել էր իր առաջին քայլերը, հաղթահարել դժվարությունները. վարպետացել` հավերժ սիրահար մնալով իր քամանչայի լարերին։ Դավիթ Միքայելյանի հոդվածից։