«Ես ցավում եմ, որ լի եմ ստեղծագործական ուժերով, բայց ստիպված եմ հիշողություններով ապրել…»․ Դովլաթյանի վերջին հարցազրույցը հիվանդանոցից

Մեծ վաստակ ու փառք ունեցող ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանն արվեստագետի իր ճանապարհն սկսել է որպես կինոդերասան. 1944-ին նկարահանվել է «Դավիթ Բեկ»-ում՝ Մանսուր, այնուհետեւ «Անահիտ»-ում՝ Վաչագան, «Ինչու է աղմկում գետը»՝ Մանուկյան, Հայկ՝ «Սարոյան եղբայրներ», Ասլանյան՝ «Օտար խաղեր»:

Ֆիլմեր, որոնցից մի քանիսի ռեժիսորն է ինքը: Ֆիլմեր, որոնցում արծարծում է հասարակական, բարոյաէթիկական խնդիրներ, բացահայտում հերոսների հոգեբանական բարդ իրավիճակները:

Պետք է նշել, որ Դովլաթյանի՝ մոսկովյան կինոինստիտուտիի ռեժիսուրայի բաժնում ուսումնառությունը հիրավի հիշարժան է. նրա կուրսային աշխատանքը՝ «Մեր քաղաքի առավոտը» խորագրով, ներկայացվելով Վիեննայի փառատոնին, արժանացել է առաջին մրցանակի։

«Ես ցավում եմ, որ լի եմ ստեղծագործական ուժերով, բայց ստիպված եմ հիշողություններով ապրել…»,-ասել է Դովլաթյանը հիվանդանոցում տված թերեւս վերջին հարցազրույցում: Նրա կյանքի վարագույրը փայվեց 1997 թվականի օգոստոսի 31-ին։ Հակոբ Սրապյանի հոդվածից։