ՀԱՅ անվանի դերասան, ով ճանաչվեց 20-րդ դարի ԼԱՎԱԳՈՒՅՆ շեքսպիրյան դերասանը. աշխարհը ոտքի տակ տված ԼԵԳԵՆԴԸ 3 անգամ փրկվել է թուրքի յաթաղանից

Հայ դերասան, թատերական գործիչ, Հովհաննես Զարիֆյանը այն յուրահատուկ գործիչներից է, ով իր դերասանական համակողմանի ընդունակություններով, կազմակերպչական հմուտ աշխատանքով ազգային և թարգմանական դրամատուրգիայում մի քանի հարյուրի հասնող սքանչելեի ու չկրկնվող կերպարներ է կերտել:

Զարիֆյանը դարձել է 20-րդ դար-ի հայ խոշորագույն շեքսպիրյան դերասաններից մեկը։ Զարիֆյանը եղել է թատերական գործի կազմակերպիչ։ 1909-1910 թվականներին Մայսուրյանի, Սնումյանի հետ խումբ կազմած շրջագայել է Թուրքիայի քաղաքներում։ 1911 թվականին Զարիֆյանի գլխավորությամբ հայ դերասանների մի խումբ առաջին անգամ ելույթ է ունեցել Վանում, Աղթամարում, Հին Բայազետում։ 1912 թվականին մասնակցել է Հայ դերասանական խմբի Մոսկվայում և Պետերբուրգում տված հյուրախաղերին։ 1912-1915 թվականներին աշխատել է Բաքվի Հայոց կուլտուրական միության թատերախմբում։ 1914 թվականի գարնանը խումբ կազմած կրկին շրջագայել է Թուրքիայի հայաշատ քաղաքներում։

Հայ ժողովրդի գոյության կենաց ու մահվան ծանր օրերին նա անդամագրվել է որպես կամավորական ջոկատի զինվոր՝ իր հայրենի Ալեքսանդրապոլ քաղաքի բերդապահ։ Մի այդպիսի փորձ էլ կատարել է Վահրամ Փափազյանը, բայց նա, զենքի մարդ չլինելով, շուտով վերադարձել է բեմ։ Թուրքերի՝ Ալեքսանդրապոլ ներխուժման ժամանակ, Զարիֆյանը կնոջ՝ դերասանուհի Արաքս Զարիֆյանի և փոքրիկ դստեր՝ Ցողիկի հետ փախել է Համամլու գյուղը։ Թուրքերի ձեռքը չընկնելու համար կինը գնացել է Մեծ Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ ինքն ու աղջիկը գերվել են։ Ծանր օրեր է ապրել։ Երեք անգամ թաքնվելով՝ փրկվել է սպառնացող մահից։

Բայց հաղթահարելով` նա չի կոտրվել և շարունակել է իր գործունեությունը  նաև սփյուռքում։ 1920 թվականին, երբ թուրքերը կրկին մտան Ալեքսանդրապոլ, Զարիֆյանը մեկնեց Պոլիս, ապա՝ Բուխարեստ։ 1921 թվականի մայիսից Նյու Յորքում։ ԱՄՆ-ում կազմակերպել է «Զարիֆյան», «Հայ արվեստ», «Նոր այգ» և այլ թատերախմբեր։ 1925-1929 թվականներին ելույթներ է ունեցել Ռումինիայում (Կոնստանցա, Բուխարեստ), Եգիպտոսում (Ալեքսանդրիա, Կահիրե), Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում, Բուենոս Այրեսում:

Աստիճանաբար սաստկացել է սրտի հիվանդությունը։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 8-ի լույս 9-ի առավոտյան, հոգնատանջ Զարիֆյանի սիրտը կանգ է առել։ Զարիֆյանը մեծ շուքով թաղվել է Բոստոնում։ Հետագայում նրա աշակերտներից մեկը՝ Նշան Սարգիսյանը, հողամաս գնելով Բոստոնի շրջակայքում գտնվող Քուինսի քաղաքի գերեզմանատանը, Զարիֆյանի աճյունը վերաթաղել է այդտեղ։ Նյու Յորքից այդտեղ է բերվել և ամփոփվել նաև Արաքս Զարիֆյանի աճյունը։ Ի սեր իր վարպետի նրա կողքին են թաղել և Նշան Սարգիսյանին։