ՀԱՅ անվանի և սիրված ռեժիսոր և դերասան, ով հիմնադրեց Երևանի դրամատիկական թատրոնը. ՆԱ արժանցել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ բարձրագույն պարգևներին. ճանաչեցի՞ք

ՀԱՅ անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիր (այժմ կրում է նրա անունը, ՀԽՍՀ (1966) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973), ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ծնվել է 1923 թվականին Լոռու մարզի Գարգառ գյուղում։ 1935 թվականին նրա դերասանական տաղանդը նկատվում է և նրան հրավիրում են մանկական դերեր խաղալու Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1937-1950 թվականներին հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ № 2 զինուսումնարանի սանը մի քանի ամիս անց Տուապսեի և Լազարևսկի մոտերքում կռվել է թշնամու դեմ, որտեղ էլ արկի պայթյունից ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Սոչիի զինհոսպիտալում ապաքինվելուց հետո Ղափլանյանը սովորել է Պոլտավայի տանկային ուսումնարանում, ստացել տանկիստի որակավորում և տեղափոխվել № զորամաս, որպես պահեստային դիվիզիայի հրամանատարի համհարզ, որտեղից էլ 1945 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է մի շարք մարտական շքանշաններով և մեդալներով։

1952-1954 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր Միխայիլ Կեդրովի մոտ որպես ռեժիսորի օգնական։

1953-1956 թվականներին այնուհետև 1959-1962 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1956-1959 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի, իսկ 1962-1965 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի մի շարք թատրոններում։

Հրաչյա Ղափլանյանը հիմնադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Մահացել է 1988 թվականին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Պարգևատրվել է

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 
  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
  • ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր
  • Ալեքսեյ Պոպովի անվան մրցանակ