ՀԱՅ ծովակալ, առանց որի չէր լինի Ռուսաստանի մեծ մասը. ինչպե՞ս նույնիսկ թշնամու հարգանքին արժանացած ՀԱՅԸ հիմնեց ՆՈՎՈՌՈՍԻՍԿԸ

Եթե չլիներ այս ՀԱՅԸ, այսօր չէր լինի նաև Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքի ու Լազար Սերեբրյակովի հայտնվելուց շատ տարիներ առաջ Ղրիմի Կարասուբազարում ծնվեց Ղազարոս Արծաթագործյանը, որն ազնվական տոհմից էր։ 1810 տարեկանում 18-ամյա Ղազարոսը որոշեց զբաղվել զինվորական գործով ու որպես կամավոր գնաց Սևծովյան նավատորմ։

Հենց այն ժամանակ էլ ազգանվան հետ կապված խնդիր առաջացավ. ռուսական բանակում նրա տոհմական ազգանունը դժվար էին արտասանում, ու նա երկաթե տրամաբանությամբ մոտեցավ հարցին. պարզապես ռուսերեն թարգմանեց։ Արծաթագործյանը դարձավ Սերեբրյակով, իսկ Ղազարոսը` Լազար։ 1828 թվականին, երբ բուն պատերազմը սկսվեց, Լազար Սերեբրյակովն արդեն լավ կրթված սպա էր, որը տիրապետում էր մի քանի արևելյան լեզուների։ Ի դեպ, նա իր կոչումը ստացավ փոխծովակալ Ալեքսեյ Գրեյգի նավախմբի կազմում Անապայի գրավմանը մասնակցելու համար։

Այն տարիներին Լազար Մարկովիչին սկսեցին ընդգրկել դիվանագիտական առաքելություններում։ 1832-1833 թվականներին թուրք-եգիպտական ճգնաժամի ընթացքում Սերեբրյակովը եղել է գեներալ Մուրավյովի դեսպանության կազմում ու աշխատել է տարբեր երկրներում։ Նրան նշանակել են Սևծովյան ափային գծի 1-ին բաժնի ու Նովոռոսիսկի նավահանգստի պետ, իսկ 1851 թվականից նա Սևծովյան ափային ամբողջ գծի հրամանատար է նշանակվել։

Սերեբրյակովի անունը հավերժ գրվել է Նովոռոսիսկի պատմության մեջ. նրա օրոք գրեթե տասը տարվա ընթացքում ամրացված ռազմական ճամբարը վերածվել է իսկական քաղաքի` հոսպիտալներով, գրադարանով, հատուկ սարեցիների երեխաների համար հատուկ անվճար դպրոցով։ 1851 թվականին Սերեբրյակովն այլ սպաների հետ մեկնել է Կովկասով ճամփորդելու։

1861 թվականին 69-ամյա Լազար Սերեբրյակովը մեկնեց իր ղրիմյան կալվածք։ Այստեղ դժբախտ պատահարը ողբերգական ավարտ ունեցավ. ձիերի կառքը սարից անհաջող իջավ, ու Սերեբրյակովը վնասեց ոտքը, որից հետո արդեն չէր կարողանում քայլել։ Իսկ Պետերբուրգ գալուց հետո նա սաստիկ մրսեց ու 1862 թվականին մահացավ։ Ծովակալին թաղեցին Կարասուբազարում գտնվող ընտանեկան փոքր դամբարանում։

Այա թե ինչպես թշնամու հարգանքին արժանացած Արծաթագործյանը հիմնեց Նովոռոսիսկը: