Եվս մեկ հաղթանակ. Վրաստանը ներկայացնող ջավախաՀԱՅ մարզիկը դարձավ Եվրոպայի ՉԵՄՊԻՈՆ

Երևանում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Վրաստանի ներկայացուցիչ Արտյուշա Գոմցյանը եզրափակիչում մրցեց իսպանացի Խոսե Բրոտոնս Կուիլեսի հետ։

Ջավախքը ներկայացնող հայ մարզիկը հաղթեց նվազագույն առավելությամբ՝ 3-2 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Մինչ այդ Գոմցյանը պայքարից դուրս էր թողել իտալացի Ջանլուկա Ռուսոյին, իռլանդացի Պոլ Ջոն Հալեին և հունգարացի Ռոլանդ Վերեշին։