Գիտե՞ք՝ որն է  «հայկական» ԱՌԱՋԻՆ գունավոր լուսանկարը․ այն տեսնել է պետք

Ռուս լուսանկարիչ Պրոկուդին-Գորսկին Արդվինում 1912 թ գարնանը լուսանկարեց այս երկու հայ կանանց` հրաշալի բնության գրկում: Այժմ այս գունավոր լուսանկարը համարվում է առաջինը, որտեղ հայեր են պատկերված: Նույնիսկ անհավատալի է, որ ավելի քան 100 տարի առաջ հնարավոր է եղել նման որակի պատկեր ստանալ: Անհավատալի է, բայց փաստ:

Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի բլոգ։