«Շարքից հանել էր թշնամու ԱԹՍ-ները, հայտանաբերել թշնամու օդուժը, շրջափակումից դուրս բերել, փրկել իր տղերքին». ՀԵՐՈՍ մայոր Ռաֆայելի նման սպաներ քիչ կային

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար կյանքը չխնայած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան:

Մեր հերոս Ռառայելը հայոց բանակի սպա էր, կոչումով մայոր: Ծնվել է 1992 թվականին Արարատի մարզի Մխչյան գյուղում: Նա խաղաղապահ ուժերի բրիգադի ՀՕՊ ծառայության պետն էր: Նա պատերազմի հենց առաջին օրվանից իր տղերքի հետ իր բաժին կռիվն է մղել: Հերթով շարքից հանում էր թշնամական ԱԹՍ-ները և բացի դրանից հայտանաբերել էր նաև թշնամու օդուժի նշանակետերը:

Նա դասակի հրամանատար, նման սպաների կարիք տղերքը շատ են ունեցել: Նա շրջափակումից դուրս է բերել իր դասակին ու նրանց հադրութից փրկել ու հասցրել է Սեփանակերտ: Սակայն պատերազմը հերոսին էլ չի խնայում: Նա ընկնում է պատերազմի ավարտից ընդամնեը ժամեր առաջ` նոյեմբերի 9-ին` հանուն հայրենիքի:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: