«Ընդամենը 1 ու կես ամսվա ծառայող էր, բայց կռվեց մինչև վերջին շունչը՝ հավատարիմ մնալով իր երդմանը». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼԻ մասին

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկը անմահացած հերոս Սամվել Խաչատրյանն է:

Սամվելը ծնվել է 1999 թվականին մայրաքաղաք Երևանում:

Սովորում էր Ֆիզիկուլտ ինստիտուտի բասկետբոլի բաժնում: Այն ավարտելուց հետո՝ 2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվել էր բանակ: Սամվելը ծառակում էր Մեղրիում։

44-օրյա պատերազմը սկսվելիս Սամվելը ընդամենը 1 ու կես ամսվա զինծառայող էր։ Հոկտեմբերի 3-ին նրանց տեղափոխում են Արցախ՝ առաջնագիծ:

Սկզբում եղել է Որոտանում (Կուբաթլու), այնուհետև՝ տեղափոխվել Ջրական (Ջաբրայիլ): Հավատարիմ մնալով իր երդմանը՝ կռվել է մինչև վերջին շունչը հանուն հայրենիքի: Հենց այնտեղ էլ հոկտեմբերի 11-ին, անօդաչուի հարվածից զոհվել է հերոսը։

Բազմակողմանի զարգացած այս տղան զոհվեց իր ծառայության 59-րդ օրը։ Զոհվեց հանուն հայրենիքի, հանուն մեր խաղաղ օրվա։

Այսօր Սամվելի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 23 տարեկան… Երկնային ծնունդդ շնորհավոր, Սամվել ջան։ Լույսերի մեջ մնաս, ՀԵՐՈ՛Ս։