Վերցնելով «Դիև» ծածկանունը՝ այս ՀԱՅԸ ամբողջ աշխարհին ներկայացրեց ՀԱՅԿԱԿԱՆ հարցը և պահանջեց, որ այն մարդասիրական լուծում ստանա. ճանաչու՞մ եք ՆՐԱՆ

Հրապարակախոս Գրիգոր Ջանշյանը (Ջանշիև) ծնվել է 1851 թվականին Թիֆլիսում։ Գրել է ռուսերեն։

1864թ. տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Լազարյան ճեմարանի գիմնազիան, 1874թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հոդվածներով ու ակնարկներով հանդես է եկել ռուսական մամուլում, մարտնչել դեմոկրատական, բարոյական հաստատուն իրավական նորմերի կենսագործման համար։

Ճանաչվել է «Մեծ ռեֆորմների դարաշրջանը» (1892թ.) պատմահրապարակախոսական աշխատությամբ։ Ճանապարհորդական արձակում ի հայտ են եկել նրա գրական նուրբ ճաշակն ու բազմագիտակությունը («Եվրոպայում», 1888թ., «Բնության ընտրյալների և խորթ զավակների մեջ», 1890թ., «Կովկասի գոհարը», 1886թ.)։

Գրիգոր Ջանշյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Լինելով «Ռուսկիե վեդոմոստի» թերթի հրատարակիչ-խմբագիրներից, ակտիվորեն մասնակցելով ռուսական գրական-հասարակական կյանքին՝ նպաստել է հայ ժողովրդի պատմությունը և մշակույթը ռուս հասարակությանը ներկայացնելու գործին, ուշադրություն հրավիրել արևմտահայերի ծանր կացության վրա։

«Դիև» ծածկանունով լույս է ընծայել «Հայկական հարցը Թուրքիայում» (1893թ.) գրքույկը, գտնելով, որ Հայկական հարցը պետք է վճռել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։

1895-96թթ հայկական կոտորածների կապակցությամբ նախաձեռնել, կազմել և հրատարակել է «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» (հ.1-2, 1897-98թթ) ստվարածավալ ժողովածուն (պարունակում է գրական-գեղարվեստական, գիտական, փաստագրական, հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին վերաբերող նյութեր), որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ հայերին օգնելու համար (այդ գումարով Արևմտյան Հայաստանում բացվել է 12 մանկատուն-ապաստարան)։

Ժողովածուում հանդես են եկել ռուս ականավոր գրողներ (Լ.Տոլստոյ, Ա.Չեխով, Վ.Կորոլենկո), բանաստեղծ-թարգմանիչներ, մշակույթի, գիտության գործիչներ (Կ.Տիմիրյազև, Մ.Կովալևսկի, Ա.Վեսելովսկի, Ա.Կոնի)։ Մահացել է Մոսկվայում 1900 թվականին: