«Ինչո՞ւ Դեմիրճյանի համար ուշ չէ, իսկ ինձ համար արդեն ուշ է». զավեշտալի պատմություն, թե ինչպես Դեմիրճյանի արարքը ստիպեց Իսահակյանին դիմել բժշկի՝ երիտասարդ երևալու համար

Չգիտեմ՝ վավերական փաստ է, եղելություն, թե՝ ժողովրդական ստեղծագործություն, սակայն միշտ պատմվում է՝ առաջացնելով լսողների բարի ծիծաղը:

Դերենիկ Դեմիրճյանը մի քանի անգամ, նույնիսկ անառիթ, գլուխ է գովել Իսահակյանի մոտ իր չթառամող առնականության, իր սիրային արկածների մասին՝ շարժելով կենսասեր Վարպետի նախանձը, որի վերահաս ծերությունն արդեն զսպանակելիս է եղել բանաստեղծի սիրային բռնկումներն ու եռանդը: Եվ բանաստեղծը ճարահատյալ դիմել է բժշկին՝ խնդրելով վերականգնել ձեռքից գնացած իր առնականությունը: Բժիշկն օրորել է գլուխը թերահավատորեն.

— Ուշ է, Վարպետ, ո՜ւշ է…

— Ինչո՞ւ Դերենիկ Դեմիրճյանի համար ուշ չէ, որ մենք հասակակիցներ ենք, բայց նա տակավին ջահել է, կայտառ…

— Ո՞վ է ասում,— հարցնում է բժիշկը:

— Ինքը, ինքն է ասում…

— Դու էլ ասա,- ժպտում է բժիշկը:

Աղբյուրը՝ yerkir.am