Լեգենդար «Կիլիկիան» այս տարի դարձավ 20 տարեկան. լսե՞լ եք ողջ Եվրոպան ու Ասիան նվաճած մեր ՀԱՅԿԱԿԱՆ առագաստանավի մասին

Լեգենդար «Կիլիկիան» այս տարի դառնում է 20 տարեկան:

«Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է 2002 թվականին «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամների կողմից: Նավը կառուցվել է միջնադարյան տեխնոլոգիաների պահպանմամբ, պահպանվել են միջնադարյան նավաստիների կենսակերպն ու սովորությունները: 3 տարում առագաստանավն անցել է 15 000 ծովային մղոն (28 000 կմ)՝ այցելելով Եվրոպայի և Ասիայի 25 երկրների 63 նավահանգիստներ: Գիտական եզակի փորձի նպատակն էր նման նավերի հնարավորությունները գնահատելը:

«Կիլիկիայի» ստեղծման համար տարիներ են պահանջվել. 6 տարի ծախսվել է գրադարաններում և արխիվներում գիտական հետազոտությունների, 11 տարի՝ շինարարության, 2 տարի՝ Սևանում փորձարկման, և ևս 3 տարի մեծ գիտական փորձի համար:

«Այաս» ակումբը մեծ թվով նյութեր է հավաքել: Բացի «Կիլիկիայից»՝ կառուցվել են այլ նավակներ հին գծագրերով, այդ թվում Սևանի երկու նավակները:

kilikia aragastanav

Աղբյուրը՝ 1tv.am/hy