«Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է նրա ֆիլմերից»․ ՀԱՅ մեծերը Դովլաթյանի անգնահատելի արվեստի մասին

Ներկայացում ենք մեծ վարպետների ու անվանի մարդկանց մտքերը փառք ու հեղիանկություն վայելող, մեծ ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի մասին։ Նրա վաստակն ու դերը հայ կինոմատոգրաֆիայում անխոս անգնահատելի է։ Դովլաթյանը մեծ վարպետ էր, ով ուներ իր ուրույն ձեռագիրը։

«Դովլաթյանն այն կինոբեմադրիչներից է,- գրել է հայ եւ ռուսական կինոյի փառքերից մեկը՝ Արմեն Ջիգարխանյանը,- որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում: Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է եւ՛ պատմական, եւ՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ: Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարեւ, ես եմ» ֆիլմից»:

Իսկ հայ կինոռեժիսուրայի մեկ այլ վարպետ՝ Հենրիկ Մալյանը, այսպես պիտի բնութագրեր բոլոր հմայքներով շռայլորեն օժտված իր գործընկերոջը. «Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է Ֆրունզե Դովլաթյանը, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով…»: Հակոբ Սրապյանի հոդվածից։