ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ ֆուտբոլիս, ում հետ բերելու համար ՀԱՅ ժողովուրդը ողջ Երևանով ցույց էր կազմակերպել. ինչպե՞ս Վազգեն Առաջինն ու Բաղրամյանը ՆՐԱՆ ազատեցին

1960 թվականին լեգենդար ֆուտբոլիս Սարգիս Հովիվյանը դեռ երիտասարդ էր` 22 տարեկան, և նրան պետք է բանակ զորակոչեին։ Բայց նրան` անհավանական խաղացողի հնարավոր հեռանկարներ ունեցող այդ երիտասարդին, փորձում էին իրենց մոտ տանել բարձրագույն լիգայի մի շարք թիմեր, սակայն նա գերադասեց Երևանում մնալ։ Մոսկվայի ԲԿՄԱ-ն իրավունք ուներ հենց բանակ զորակոչվելու պատրվակով ցանկացած ֆուտբոլիստի հրավիրել իր մոտ հրամանի կարգով։

Նա ԽՍՀՄ ՊՆ-ից «աշխատավայր»` ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբ ներկայանալու հեռագիր ստացավ։ Հայաստանում բոլոր իրավասուներն անհանգստացան։

Հուսահատությունից Հովիվյանն ու իր ընկերները մտածեցին ծեծկռտուք կամ խուլիգանական կեղծ հարձակում կազմակերպել, որպեսզի ոստիկանությունը ձերբակալի ֆուտբոլիստին գոնե 15 օրով։ Բայց ամեն ինչ հնարավոր եղավ գլուխ բերել առանց կռվի ու խուլիգանության։ Հովիվյանի ընկերներից մեկը ոստիկանությանը բողոքեց «խուլիգան-մարզիկից»։

Ասում են` Հովիվյանը չկարողացավ սպասել մինչև ոստիկաններն իրեն գտնեն ու բերման ենթարկեն և անձամբ ներկայացավ «մեղայականով»։ Իհարկե ապշած ոստիկանները չհավատացին նրանցու հրաժարվեցին աջակցել նրանց ստին: 

Իսկ այդ ընթացքում Երևանում բողոքի ալիք բարձրացավ։ Այն ժամանակ բանակայիններին մարզում էր հայտնի Կոնստանտին Բեսկովը։ «ԲԿՄԱ իմ գալուց որոշ ժամանակ առաջ բանակային ծառայության էին զորակոչել Երևանի «Արարատի» հարձակվող Սարգիս Հովիվյանին։ Հրամանատարությունը նրան բանակային թիմ էր ուղարկել։ 1961 թվականի խաղաշրջանի առաջին խաղը պետք է անցկացնեինք Տալլինի «Կալև» թիմի հետ Երևանում, քանի որ Տալլինում և Մոսկվայում ցուրտ էր։ Ժամանեցինք Հայաստանի մայրաքաղաք և պատի վրա տեսանք հետևյալ գրությամբ պաստառը` «Բեսկովը գող է։ Ձեռքդ քաշի՛ր Հովիվյանից»։

Այնուհետև դեպքերը զարգացան։ Երևանում նրա երկրպագուները խանգարում էին ԲԿՄԱ-ի մարզումներին:

Իսկ խաղի օրը երկրպագուների մեծ ամբոխը մոտեցավ հյուրանոցին, որտեղ հանգրվանել էր Մոսկվայի ակումբը, և հանրության ներկայացուցիչները հարց հղեցին Հովիվյանին, թե ցանկանում է արդյո՞ք նա մնալ ԲԿՄԱ-ում, թե ուզում է Երևան վերադառնալ։ Հովիվյանը պատասխանեց, որ վերադառնալ է ուզում։ Ամբոխն անմիջապես շրջվեց և կազմակերպված կերպով ու միահամուռ ուղղվեց դեպի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի շենքը։ Ճանապարհին ոչ ոք ցուցափեղկեր չէր կոտրում, խուլիգանություն չէր անում և չէր բղավում, այդ մարդիկ խաղաղ նպատակ էին հետապնդում։

Մեկ տարի անց Հովիվյանը Երևան վերադարձավ։ «Ազատագրման գործողություններին» մասնակցեցին ԿԿ առաջին քարտուղար Զարոբյանը, Վազգեն Առաջին կաթողիկոսը, իսկ Մոսկվայում հսկա երկրի ռազմամարզական ղեկավարության ուղղությամբ գրոհեց անվախ մարշալ Բաղրամյանը։