Մեծ լեզվաբանը, ով դարձավ անվանի ակադեմիկոս

Աշտարակ քաղաքը մեծանուն զավակներ շատ է տվել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցի, ակադեմիկոս Նորայր Սիսակյան, գրողներ Պերճ Պռոշյան, Վարդգես Պետրոսյան, բանաստեղծներ Գեւորգ Էմին, Արեւշատ Ավագյան, այլք:

Այս անվանիների ցանկը լրացնում է անվանի ակադեմիկոս, լեզվաբան-հայերենագետ Գրիգոր Ղափանցյանը, ում հիմնարար աշխատությունները  հայ լեզվաբանական մշակույթի անսակարկելի նվաճումներից են: Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո ապագա գիտնականին բախտ էր վիճակվելու մեկնել Պետերբուրգ բարձրակարգ կրթություն ստանալու նպատակով:

Բայց նրա երազանքը համալսարանական կրթությունն էր. մեկ տարի պոլիտեխնիկականում սովորելուց հետո տեղափոխվում է պետական համալսարանի արեւելյան ֆակուլտետի հայերեն-վրացերեն բաժին, միաժամանակ դասախոսություններ լսում հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության եւ ընդհանուր լեզվաբանության վերաբերյալ: Այսպես էլ ձևավորվում է մեծ լեզվաբանի մասնագիտական հմտությունները։