«Դեռ չէր հասցրել բոլորել 20-ամյակը, բայց գնաց, անվախի պես կռվեց ու ընկավ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ». ՄԵՐ ՀԵՐՈՍ Հայկի մասին

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ուզում ենք, որ հայրենիքի համար կյանքը չխնայած անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Հայկ Վահանի Բեգլարյան:

Մեր հերոս Հայկը ծնվել է 2001 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Արցախի զավակը հպարտությամբ զորակոչվում է հայոց բանակ: Ծառայում էր Ջրականի զորամասում` ականանետային մարտկոցում` որպես վարորդ:

Ու սեպտեմբեր 27…

Հերոս Հայկը հենց առաջին ժամերից մեկնել է առաջնագիծ ու կռվել հանուն հայոց հողի: Ուղիղ մեկ ամիս անձնուրաց փայքար մղելուց հետո` հոկտեմբերի 28-ին, հերոս Հայկը չի խնայում անգամ սեփական կյանքը ու ընկնում է հանուն հայրենիքի:

Նա դեռ չէր հասցրել բոլորել 20-ամյակը…

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: