«Եկեք ինձ հետ Պետերբուրգ, ես Ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, և Դուք կլինեք նշանավոր գիտնական». միայն իմանաք՝ ինչ է պատասխանել Աճառյանը Մառի այս խոսքերին

Մի անգամ Նիկողայոս Մառը Հրաչյա Աճառյանին ասում է. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»,-պատասխանում է Աճառյանը: «Բայց Դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ Ձեզ ոչ ոք չի գնահատի, Դուք կմնաք խեղճ ու թշվառ։ Եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես Ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, և Դուք կլինեք նշանավոր գիտնական»,-շարունակում է Մառը: Ի պատասխան Աճառյանն ասում է. «Ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան»։