«Նա մահացավ շան նման, ուղիղ մայթին». ՎԻՍՈՑԿԻՆ երեխայի նման հեկեկում էր, երբ լսեց ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ մահվան լուրը. գիտե՞ք` ինչ բանաստղծություն է ՎԻՍՈՑԿԻՆ նվիրել նրան

Թվում էր, թե նրանք քիչ ընդհանրություններ ունեն, սակայն պարզվեց, որ մահվան օրն ու դերասանական կոչումը Ենգիբարյանի և Վիսոցկու միակ նմանությունը չէ։ Նրանք հիանում էին միմյանց տաղանդով և չէին թաքցնում դա։ Վիսոցկու ու ենգիբարյանի կապը ճափազանց մեծ էր, որը կապես Վիսոցկուն Հայաստանի հետ: 

Նա էլ պոետ է իր տեսակի մեջ։ Ստիպում է մարդկանց ծիծաղել ու լացել, ինչպես երեխաներին, այնպես էլ մեծերին։ Այդ զարմանալի ատլետը բեմում հրաշքներ է գործում։ Եվ եթե դու մի ձեռքի վրա կանգնած կարողանում ես կոկորդիլոս կերտել ընդամենը մի քանի վայրկյան, ապա նա առանց ջանք գործադրելու կարող էր այդ դիրքում մեկ րոպեից ավել մնալ, — հիշում էր Վիսոցկին:

«Վլադիմիրը կամ ընդհատված թռիչքը» Վլադիի նույն գրքից մենք տեղեկանում ենք, թե որքան խորը վիշտ է պարգևել Վիսոցկուն Ենգիբարյանի մահը, և ինչ շոկ ապրել` լսելով նրա մահվան լուրը։

«Մի օր քեզ զանգահարում են, և ես տեսնում եմ, թե ինչպես է դեմքդ սևանում։ Դու դնում ես խոսափողը և սկսում հեծկլտալ` երեխայի պես։ Ես գրկում եմ քեզ, դու գոռում ես.

– Ենգիբարյանը մահացել է։ Այսօր առավոտյան Գորկու փողոցում նրա սիրտը վատացել է, և ոչ ոք չի օգնել, մտածել են` հարբած է։

Դու ավելի ուժեղ ես սկսում հեծկլտալ։

– Նա մահացավ շան նման, ուղիղ մայթին»։

Արդյունքում ստեղծվեց մեծն ծաղրածուին նվիրված Վիսոցկու հայտնի «Ենգիբարյանին` հանդիսատեսից» բանաստեղծությունը։

Ծաղրածուն գող էր. և ամեն անգամ

Տխուր պահեր էր միայն գողանում,

Իր պիտույքները՝ գրիմ, թե կեղծամ,

Ծաղրածուների ուրիշ նվիրում։

Ընդմիջումների լուսավոր պահին

Աննկատ, հանգիստ ու թեթևասահ

Հայտնվում էր նա հանդիսատեսին`

Երբեմն գլխին հիմար մի թասակ։

Մեռավ ծաղրածուն՝ վիշտ ու ցավ ուսած,

Որ տխուր մարդկանց հոգուց էր հանում։

Շատերը մեզնից սնապարծորեն,

Թե «Կապրենք այսպես և առանց նրա»,

Իսկ այդ նույն պահին խաղաղ, վեհորեն

Մոտենում էր նա… ձեռքերի վրա:

Կորավ, չքացավ՝ քամու շաչյուն էր.

Կատակ չի՞ սա էլ հրաշագործի…

Ծաղրածու էր նա, բայց թասակ չուներ,

Նրա թասակն այդ ես հնարեցի: