Գիտե՞ք՝ հայոց որ թագավորի քանդակված տապանաքարն է․ պատմություն, որ պետք է իմանա յուրաքանչյուր ՀԱՅ

1393 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում վախճանվեց Հայոց վերջին թագավորը` Լևոն Ե Լուսինյանը: Նրա մարմինը զետեղվեց Թուռնելի պալատի մոտ գտնվող Սելեսթենների վանքի Սուրբ Աստվածամոր տաճարում, դամբարանի մեջ: 400 տարի անց ավերվեց թե տաճարը, թե դամբարանը: Կիլիկիայի արքայի աճյունը պղծվեց ու ցիրուցան արվեց: Բայց անվնաս մնաց քանդակված տապանաքարը, որը հետագայում փոխադրվեց Սեն Դընիի աբբայություն: