Մեր երկու քաջերից մեկը դարձավ ՉԵՄՊԻՈՆ, մյուսը՝ փոխչեմպիոն. հպարտանում ենք ձեզանով, ՏՂԱՆԵՐ ՋԱՆ

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը չեմպիոնական մենամարտում զիջեց  վրացի Գեորգի Կուշինաշվիլիին և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նաև Արթուր Բազեյանը: Հայաստանի հավաքականի համար միակ ոսկին նվաճել է 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:  Ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Երևանում ավարտին մոտեցող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:

Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եզրափակիչ մենամարտում բացահայտ առավելությամբ հաղթեց ֆրանսիացի Լունե Համրաուին և հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: