Այսօր ՆԱՆՍԵՆՅԱՆ ոսկո մեդալակիր, հայտնի արձակագիր, լրագրող, թարգմանիչ ՌԱՅԱ ԽԱՍԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան օրն է. ՆԱ դարձավ 88 տարեկան.

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ ՌԱՅԱ ԽԱՍԱՊԵՏՅԱՆ ծնվել է 1935թ. մայիսի 30-ին, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլետետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է Հայաստանի գրողների միությունում, 1964-98թթ՝ «Գրական թերթ»-ի խմբագրությունում՝ վարելով քննադատության, արվեստի և գիտության, հրապարակախոսության բաժինները: 1985թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է:

 Գրական մամուլում տպագրվել են նրա բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, հարցազրույցներ, գրախոսություններ` նվիրված արվեստի և գիտության, մշակույթի զանազան խնդիրներին, ինչպես նաև պատմվածքներ ու թարգմանություններ: Հեղինակել է ավելի քան 20 գիրք։ Հրատարակվել են նրա «Հեքիաթ, որ չունի սկիզբ ու վերջ» (2002թ.), «Գեներալի ուղին» (2003թ.), «Շարունակություն» (2008թ.), «Շատը գնաց, քիչը մնաց» (2010թ.) գրքերը: Ռուսերենից հայերեն է թարգմանել Մարկ Սերգեևի «Անձնուրաց սիրո սխրանքը» (1982թ.), Վյաչեսլավ Տոլստիխի «Սոկրատեսը և մենք» (1982թ.), Ալեքսանդր Կուզնեցովի «Հնագույն զենքեր որոնելիս» (1985թ.), Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» (1988թ.), Վասիլի Բիկովի «Աղետի նշան», «Քարհանք» (1990թ.) երկերը:

1982թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման, 1991թ. Վ.Բիկովի «Աղետի նշան» և «Քարհանք» վիպակների թարգմանության համար՝ ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան ամենամյա գրական մրցանակի, 2010թ.՝ Ֆ.Նանսենի անվան ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2015թ.՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալի: