Այսօր երգչուհի ՌՈՔՍԱՆԱ ԲԱԲԱՅԱՆԻ ծննդյան օրն է. Հիշո՞ւմ եք ՆԱ ժամանակին խորհրդային վեց ամենահեղինակավոր երգիչների շարքերում էր.

Երգչուհի ՌՈՔՍԱՆԱ ԲԱԲԱՅԱՆ կամ Օկսանա Բաբայան ծնվել է 1946թ. մայիսի 30-ին, Տաշքենդում։ Ռուս դերասան Միխայիլ Դերժավինի կինն է: 1970թ. ավարտել է Տաշքենդի ինժեներաշինարարական ինստիտուտը և դարձել երկաթգծի ինժեներ: Սովորելու տարիներին ինստիտուտում ձևավորվել է ջազ նվագախումբ, որտեղ հանդես է եկել որպես մենակատար։

Ինստիտուտն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Երևանում՝ երգել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած էստրադային նվագախմբում, որտեղ ձևավորվել է որպես պրոֆեսիոնալ երգչուհի։ 1974թ. համագործակցելու առաջարկ է ստացել Մոսկվայից և ընդգրկվել «Երկնագույն կիթառներ» անսամբլի կազմում։ Երգչուհու համար երգեր են գրել Վյաչեսլավ Դոբրինինը, Գեորգի Գարանյանը, Իլյա Ռեզնիկը և այլք:

1970-ական թվականների վերջերին տեղ է զբաղեցրել խորհրդային վեց ամենահեղինակավոր երգիչների շարքերում։ 1980-ական թվականների սկզբին «Մելոդյա» ընկերությունը թողարկել է նրա երգերի տասնմեկ ձայնասկավառակ։ 1983թ. ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան պետական թատերարվեստի ինստիտուտը: Դերերով հանդես է եկել նաև մի քանի ֆիլմերում և թատրոնում: 1987թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1999թ.՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: