«Նրա այս խոսքից հետո ադրբեջանցիները թողնում են համագումարի դահլիճը». ահա, թե ինչ էր ասել վրաց պատվիրակության ղեկավարը, որ ստիպել էր ադրբեջանցիներին լքել համագումարը

1966 թվական, աշուն: Հայաստանի գրողների միության հինգերորդ համագումարի ամբիոնին է  վրաց պատվիրակության ղեկավար, բազմավաստակ գրող Կոնստանտինե Գամսախուրդիան.

— Մեր երկու ժողովուրդները նման են իրար, ինչպես նման են մեր պատմությունները, մեր ճակատագրերը, մեր բնությունները: Նույնն են նաև մեր թշնամիները: Ես հին, գերազանց հրետանավոր եմ: Աստված մի արասցե, եթե մեր հին թշնամին հարձակվի հայոց հողի վրա, ես կբարձրանամ ի պաշտպանություն մեր եղբայրների: Մի՛ վախեցեք, չեմ վրիպի…

konstantin gamsakhurdian

Եվ այնուհետև.

— Անդրկովկասում ապրում են երեք ժողովուրդներ՝ հայեր, վրացիներ և… հայեր: Ես կրկնում եմ՝ Անդրկովկասում ապրում են երեք ժողովուրդներ՝ վրացիներ, հայեր և… վրացիներ:

Նրա այս խոսքից հետո, ինչպես սպասվում էր, ադրբեջանցիները թողնում են համագումարի դահլիճը:

Աղբյուրը՝ yerkir.am