Այս ՀԱՅԸ գրառել է «Ռոստամ Զալի» 5 տարբերակ, ինչպես նաև քրդական վիպական երգեր. Գիտե՞ք թե ով է ՆԱ.

Պատմաբան ԲԱԳՐԱՏ ԽԱԼԱԹՅԱՆ ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սովորել է Մոսկվայում և Գերմանիայում, ուսուցչություն արել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում:

Հրատարակել է մոկացի Զատիկ Խապոյենցից գրառած հայ ժողովրդական վեպի մի տարբերակ («Սասմա փահլիվաններ կամ Թըլոր Դավիթ և Մհեր», 1899թ.), «Տասնիններորդ դարի կտակը» (1899թ.), «Հայ ժողովրդական դյուցազնական վեպը» (ռուսերեն՝ 1900թ., գերմաներեն՝ 1902թ., հայերեն՝ 1903թ.), «Աղբյուրներ հնագույն հայոց պատմության» (1903թ.) աշխատությունները:

Գրառել է «Ռոստամ Զալի» 5 տարբերակ, ինչպես նաև մի քանի քրդական վիպական երգեր: Նրա պատմագիտական հետազոտությունները վերաբերում են հիմնականում ուրարտական շրջանին: Արաբ մատենագիրների երկերից քաղել և թարգմանել է Հայաստանին վերաբերող նյութեր («Արաբացի մատենագրերը Հայաստանի մասին», 1919թ.): Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):