«2 մեծանուն ՀԱՅ` մեկ տեղում». Արմեն Շեկոյանի «Խեղկատակ»-ը սիրված դերասան Նարեկ Բաղդասարյանի հրաշալի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմեն Շեկոյան՝ "Խեղկատակ" 
Կարդում է դերասան Նարեկ Բաղդասարյանը
Բեմ էր ու ինքն իր արձանն էր,
Շողշողում էր ու փողփողում ներսից.
Դրսում իր թույլ ձայնը մարմրում էր ու դողդողում՞

Ամաչում էր ինքն իր խոսքից,
Բայց բեմ ելավ: Լավ չարեց, չէ՞
...
Բեմ էր: Ինքն էր: Ինքն իր մահն էր:
Անհույս գործ էր: Փորձ էր անվերջ 
նա ուզում էր բառն իր պահել
ոչ թե սրտում, այլ օդի մեջ:

Բայց դեմքերից ամաչում էր
Տոթ էր: Կյանք չէր: Չար կատակ էր
Նա դեղնում ու կանաչում էր:
Նա բախտ չուներ: Խեղկատակ էր: