Հիշո՞ւմ եք Ֆրանսահայ անվանի գրող, գրականագետ ԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱՆԻՆ. Գիտե՞ք որ ՆԱ արժանացել է մշակույթի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ շքանշանի.

Ֆրանսահայ անվանի գրող, գրականագետ Անրի Թրուայան ծնվել է 1911 թվականին, Մոսկվայում։ 1918 թվականին ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից և 1920 թվականից հաստատվել Ֆրանսիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։

1959 թվականին Թրուայան ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ. Նա «քառասուն անմահներից» մեկը լինելու պատվին արժանացած առաջին ոչ ֆրանսիացի գրողն է։ Եղել է «Հայաստան-Ֆրանսիա» ընկերության պատվավոր անդամ։

Արժանացել է նաև գրականության և մշակույթի հրամանատարի շքանշանին, 1997թ.՝ Ֆրանսիայի «Պատվավոր լեգեոն» Մեծ Խաչին և բազմաթիվ այլ պարգևների ու մրցանակների։ Մահացել է Փարիզում.