Այս ՖՐԱՆՍԱՀԱՅԻ գրքերը մեկը մյուսի հետևից ՖԻԼՄԵՐԻ էին վերածվում. Նրա համբավը տարածվել էր ողջ ԵՎՐՈՊԱՅՈՎ.

Ֆրանսահայ անվանի գրող, գրականագետ Անրի Թրուայան առաջին իսկ վիպակը՝ «Սարդը» (1938), մեծ հռչակ բերեց Թրուայային, և նա արժանացավ հանրահայտ Գոնկուր մրցանակի։ Թե՛ այս գործում, թե՛ հետագա երկերում՝ «Քանի աշխարհը կա» (1947), նա պատկերել է 20–րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը և վտարանդիների կացությունը։ «Արդարների լույսը» (1959-1963) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968-1970) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկության շարժմանը։

Թրուայային ավելի մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը» (1952, հայերեն՝ 1973) վիպակը և «Էգլեթիերների ընտանիքը» (1965-1967, հայերեն՝ 1980) եռագրությունը, որոնցից առաջինը ևս արժանացել է գրական հեղինակավոր մրցանակի, իսկ դրա մոտիվներով ռեժիսոր Յուրի Երզնկյանը նկարահանել է համանուն ֆիլմ՝ Արմեն Ջիգարխանյանի դերակատարմամբ։

Գրել է նաև կենսագրական վեպեր՝ «Տոլստոյ» (1965թ.), «Մեծն Եկատերինան» (1977թ.), «Պետրոս Մեծ» (1979թ.), «Ալեքսանդր Առաջին» (1981թ.) և այլն։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։